Վճարում

Կայքում պատվերի դիմաց վճարումը կարող եք իրականացնել կանխիկ՝ սա առձեռն վճարում է, որը կատարվում է առաքիչին՝ պատվերը ստանալու պահին, ինչպես նաև կարող եք վճարել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով:

Առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող եք տեղում բացել, ստուգել համապատասխանությունը, որակական և քանակական հատկանիշները և կատարել վճարում: 

Խնդրում ենք տեղում՝ մինչ առաքիչի հեռանալը, համոզվել ապրանքի տեսքի և որակի մեջ, և եթե առաքված ապրանքը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին, ապա կարող եք վերադարձնել և վճարել միայն առաքման համար:

Վճարումներն ընդունվում են միայն ՀՀ դրամով։