Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

Այստեղ ներկայացված են Greenshop.am (այսուհետև՝ «Մենք», «Մեր» կամ «Կանաչ խանութ») առցանց խանութի («Կայք») միջոցով կատարվող գործարքների իրականացման հիմնական պայմանները։

Խնդրում ենք ուշադիր կարդալ, քանի որ, կատարելով գնումներ մեր առցանց խանութից, Դուք ընդունում եք, որ տեղեկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոններին: 

Մեր հայեցողությամբ սույն պայմանները ենթակա են փոփոխության, ինչի դեպքում կայքում գրանցված բոլոր օգտատերերին կծանուցենք: 

1. Ընդհանուր դրույթներ 

1.1. Հաճախորդի (այսուհետև՝ «Դուք», «Ձեր» կամ «Ձեզ») կողմից կայքում գրանցվելը կամ պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ, ինչպես նաեւ որպես գործընկեր՝ ապրանքների կամ ծառայությունների՝ Կայքում ներկայացնելու համաձայնություն տալը նշանակում է, որ Դուք լրիվ և անվերապահորեն համաձայն եք սույն պայմաններին:

1.2. Կայքում ներկայացված են ապրանքներ եւ ծառայություններ, որոնք մեզ եւ մեզ հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։

1․3․ Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը։

1․4․ Կայքում պատվեր գրանցելիս` Դուք տեսնում եք միայն պատվիրված ապրանքների գնի հանրագումարը։ Պատվերը ստանալուն պես՝ մեր աշխատակիցները կապ են հաստատում Ձեզ հետ և տեղեկացնում առաքման գնի և ժամկետների մասին։ Դուք կարող եք հաստատել կամ չեղարկել Ձեր պատվերը։ Միայն պատվերի հաստատման դեպքում մենք կիրականացնենք առաքումը։ 

2. Վճարման պայմաններ

2.1. Վճարման պարտականություն առաջանում է Greenshop.am կայքի միջոցով ապրանքի կամ ծառայության պատվերի ստացման դեպքում։

2.2. Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Վճարում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանների անբաժանելի մասը։ 

2.3. Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում պատվերը ստանալու պահին: Պատվիրատուն առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:

3. Առաքման պայմաններ

3.1. Առաքման եղանակների և ժամկետների մասին տեղեկատվությունը նշված է կայքի «Առաքում» բաժնում, որը սույն պայմանների անբաժանելի մասն է։

3.2. Եթե առաքված պատվերը որևէ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին, և նա ցանկանում է վերադարձնել կամ փոխանակել այն, ապա ընթացակարգը տեղի է ունենում ըստ սույն պայմանների 4-րդ կետի։ 

3.3. Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կամ ծառայության վկայագիրը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

3․4․ Անկանխատեսելի և մեր կամքից անկախ դեպքերի առկայության պարագայում հնարավոր է առաքման` սպասված ժամկետներից ուշացում։ Նման դեպքերում ապրանքի գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:

4. Փոխանակումն ու վերադարձը

4.1. Պատվերը ստանալուց հետո հաճախորդը պարտավոր է ստուգել պատվերի համապատասխանությունն ու վիճակը առաքիչի ներկայությամբ, համոզվել, որ այն չունի վնասված տեղեր: Մենք պատասխանատվություն չենք կրում առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար:

Առցանց վճարման դեպքում վերադարձի ձևակերպումը կարող է տեղի ունենալ պատվերը մեր նշված հասցե մոտեցնելու դեպքում,որից հետո գումարը կարող է վերադարձվել առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Առաքման համար գանձված գումարը չի վերադարձվում հաճախորդին ապրանքի վերադարձի դեպքում։ Կայքում գործող ակցիաների ընթացքում, եթե առաքումը կատարվել է անվճար, ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումարը՝ կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան:

5. Վեճերի լուծման կարգը 

5.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը կարող են լուծվել արտադատական կարգով՝ բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։