Աճող մատիտներ


Աճող մատիտը թղթից պատրաստված մատիտների յուրահատուկ հավաքածու է, որն օգտագործելուց հետո հնարավոր է տնկել ու բույս աճեցնել։
  • 1200AMD

    Ծանոթացիր Աճող մատիտի հետ: Այն նորույթ է Հայաստանում և ներմուծվում է բացառապես Studio AV-ի կողմից։

Աճող մատիտը թղթից պատրաստված մատիտների յուրահատուկ հավաքածու է, որն օգտագործելուց հետո հնարավոր է տնկել ու բույս աճեցնել։ Արտաքինից սովորական այս մատիտը ւնի բույսի սերմերով լի պարկուճ։ Երբ մատիտն օգտագործեք վերջանա, այն կարող եք տնկել հողի մեջ։ Ժամանակին ջրելով և խնամելով կարելի է աճեցնելպտղատու կամ դեկորատիվ բույս։ Այն հնարավորություն է տալիս ստեղծագործելու և ուժերը փորձելու այգեգործության մեջ։ Բնապահպանական, էկո արտադրանք է։

    Մատիտը պատրաստվում է թերթի կրկնակի վերամշակման արդյունքում։ Կարիք չկա փայտ օգտագործելու։

    Ավելի հեշտ է սրվում,  քան փայտից մատիտը։ Տուփի ներսում յուաքանչյուր բույսի նկարագրությունը և տվյալ բույսով պատրաստվող բաղադրատոմս։ Ոչ ոք անտարբեր չի մնա այս եզակի նվերի հանդեպ։ Միայն անվանումը ստիպում է մտածել և միացնել երևակայությունը։

Առկա են բույսերի հետևյալ տեսականին՝ արծաթափայլ եղևնի, ուրց, եղեսպակ, նարդոս, քիրզանթեմ, վաղենակ, մեխակ, զինածաղիկ, արևածաղիկ, թավշածաղիկ, շանբերան, յասաման, պապրիկա, կծու պղպեղ, համեմ, կերբելուկ։


Խորհուրդ տրվող ապրանքներ