Սուպեր Միքս

Սուպեր Միքս


«Սուպեր Միքս»-ը սննդարար, կենսաբանորեն մաքուր աճեցման միջավայր է բոլոր տեսակի սածիլների, բույսերի, դեղաբույսերի, բանջարեղենի, տնային և պարտեզի ծաղիկների համար։
  • 370AMD

«Սուպեր Միքս»-ը սննդարար, կենսաբանորեն մաքուր աճեցման միջավայր է բոլոր տեսակի սածիլների, բույսերի, դեղաբույսերի, բանջարեղենի, տնային և պարտեզի ծաղիկների համար։ Այն տորֆի, կոմպոստի, կենսահումուսի, պեռլիտի և պեմզայի խառնուրդ է, որը նախատեսված է բույսերին՝ աճի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելու համար։ Այն չի պարունակում հիվանդածին միկրոօրգանիզմներ և անվտանգ է օգտագործման համար։ Բույսերն ու սածիլները ավելի լավ են զարգանում, երբ սկսում են իրենց աճը ջրաթափանցելի, էկոլոգիապես մաքուր միջավայրում։

 

Առավելությունները

 

  1. Ունի pH-ի բնական մակարդակ և կնձիկային կառուցվածք
  2. Պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ օրգանական նյութեր, մակրո- և միկրոտարրեր, սննդատարրեր
  3. Պահպանում է խոնավությունը՝ խնայելով հաճախակի ջրելու համար անհրաժեշտ գումարը
  4. Թեթև է և օդաթափանց այնպես, որ բույսի արմատները կարող են հեշտությամբ կլանել հողում եղած թթվածինը
  5. Ունի երկարատև ազդեցություն, պահպանում է հզորությունը
  6. Չի պարունակում հիվանդածին միկրոօրգանիզմներ և անվտանգ է օգտագործման համար
  7. Նպաստում է բույսերի արագ աճին:

 

«Սուպեր Միքս»-ն օգտագործվում է այգեգործությունում բոլոր տեսակի տնային և պարտեզային ծաղիկների, ինչպես նաև սածիլների համար: Սածիլների աճեցման ժամանակ անհրաժեշտ է «Սուպեր Միքս»-ը լցնել համապատասխան թաղարներում, ցանել սերմը և ջրել:

 

Առկա է հետևյալ չափսերը՝

  •  տարողություն՝ 2,5լ , արժեքը՝  370 դրամ
  •  տարողություն՝ 5լ , արժեքը՝  600 դրամ
  •  տարողություն՝ 10լ , արժեքը՝  900 դրամ
  • տարողություն՝ 20լ   արժեքը՝ 1800 դրամ, 
  • տարողություն՝ 35լ   արժեքը՝ 2500 դրամ,   
Խորհուրդ տրվող ապրանքներ